30 մարտի 2012 - 16:23 AMT
ԵՆԲ-ն հաստատել է սահմանային անցակետերի արդիականացման համար նախատեսված 30.8 մլն եվրոյի վարկը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցակետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 մլն եվրո:

Այս առնչությամբ, վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է նախատեսված աշխատանքները կազմակերպել ըստ սահմանված ժամանակացույցի: