30 մարտի 2012 - 16:26 AMT
Մի կողմից Թուրքիան անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները, մյուս կողմից իրանական նավթը մասամբ փոխանակում է լիբիականով

Թուրքիան մտադիր է երկիր ներկրվող իրանական նավթի մի մասը փոխարինել լիբիականով, հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, ուրբաթ օրը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: Նախարարի խոսքով, Լիբիայից նավթը ներկրվելու է թուրքական Tupras ընկերության կողմից: «Առաջին փուլում Թուրքիան Լիբիայից կներկրի 1 մլն տոննա նավթ»,- ասել է Յիլդիզը: Թուրքիան որոշել է նման քայլի գնալ էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով:

Ավելի վաղ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կշարունակի իրանական նավթի գնումը՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներին: