30 մարտի 2012 - 16:54 AMT
Մարտին Կալլեն. 5 տարի EURO-2012 –ին նախապատրասվելուց հետո, Լեհաստանն ու Ուկրաինան մեծ ճանապարհ են անցել

EURO-2012 –ի օպերացիոնալ տնօրեն Մարտին Կալլենը ընդգծել է, որ 5 տարի EURO-2012 –ին նախապատրասվելուց հետո, Լեհաստանն ու Ուկրաինան համատեղ մեծ ճանապարհ են անցել: «Երբեմն դա հեշտ չէր, հատկապես նախապատրաստության նախնական փուլերում: Սակայն երկու երկրների կառավարությունները պետք է ակտիվորեն աշխատեն, որպեսզի մրցաշարը բարձր մակարդակով անցկացնեն»,-ընդգծել է նա:

Կալլենի կարծիքով, լինելու է հրաշալի, ֆանտաստիկ մրցաշար, որը հիշելու են բոլոր հյուրերն ու երկրպագուները: Մարտին Կալլենն ու ՄՕԿ-ի ղեկավար Մարկիան Լուբկիվսկին հայտարարել են այն մասին, որ Ուկրաինան չունի մարզդաշտերի մարդաշատության խնդիրներ և բոլոր 4 մարզադաշտերը 100 տոկոսով լի են լինելու: