30 մարտի 2012 - 16:58 AMT
ՌԼԴԿ-ն առաջարկում է ՌԴ-ում չեղյալ համարել մահապատժի մորատորիումը մանկասպանների և թմրանյութեր վաճառողների համար

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցությունը դիմելու է ՌԴ նախագահին՝ առաջարկելով նախաձեռնել մահապատժի մորատորիում մի շարք ծանր հանցագործությունների դեպքում, այդ թվում՝ մանկասպանության և թմրանյութեր տարածելու:

«Հենց առաջին աշխատանքային շաբաթում մենք Պետդումայի քննարկմանը կդնենք ՌԴ նախագահին դիմելու նախագիծը՝ առաջարկելով չեղյալ համարել մահապատժի մորատորիումը մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ մանկասպանության, թմրանյութեր տարածելու, ահաբեկչության համար»,- ասել է ՌԼԴԿ գերագույն խորհրդի ղեկավար, Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Բրյանսկում 9 ամսական Անյա Շկապցովայի սպանությունը վերջին կաթիլն է, որը լցրել է համբերության բաժակը: