ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2012թ. հանրապետության համայնքների բյուջեների կատարողականի առաջին երկու ամսվա ցուցանիշները: Նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների կատարողականը կազմել է 100,6 տոկոս` նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 18,4տոկոս աճ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 64,6%-ով, գույքահարկինը` 113,6%-ով, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Կոլեգիայի անդամներին ներկայացվեց Ազգային ժողովի կողմից ընդունված «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի եւ կից օրենսդրականփոփոխությունների կիրարկումն ապահովող` «Գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու» եւ «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի եւ հողի հարկի արտոնություն սահմանելու մասին» կարգերի նախագծերը:
Նիստը վարող ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կոլեգիայի անդամներին առաջարկեց իրենց դիտարկումներն ու կարծիքները ներկայացնել նախագծերիվերաբերյալ:
Նիստում տեղեկություն ներկայացվեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) շահագործման, հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրների եւհեռանկարների վերաբերյալ: Ներկայումս ՀԿՏՀ-ն ներդրված է 244 համայնքներում: 2012թ. ընթացքում նախատեսվում է համակարգը ներդնել եւս 200 համայնքներում:Մարզպետարաններից ստացված տվյալների համաձայն` շուրջ 40 համայնք ունի բավարար տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրս`ՀԿՏՀ-ների ներդրման առումով:Տարածքային կառավարման նախարարի հանձնարարությամբ այս տարվա հունվարից բոլոր քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքներում աշխատանքներ են տարվում ՀԿՏՀ-ի եւ պետական մարմիններում շահագործվող փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգի փոխգործակցության ապահովման ուղղությամբ: Արդեն ավելի քան 15 համայնքմիացել է այդ համակարգին: Ներկայումս քաղաքային եւ խոշոր գյուղական շուրջ 50 համայնքում աշխատանքներ են տարվում էլեկտրոնային փաստաթղթաշարժի ներդրմանուղղությամբ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ 2012թ-ի ընթացքում շուրջ 90 համայնքապետարան փոխգործակցություն կհաստատի «Mulberry» համակարգի հետ: Նշենք, որ ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքիբյուջեի եւ գույքի կառավարումը, ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը եւ մի շարք այլ գործառույթներ:
«Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, Եվրախորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը տեղեկություն ներկայացրեց Գյումրիում հիմնադրված Տեղական ժողովրդավարական գործակալության (ՏԺԳ) գործունեության եւծրագրերի մասին: Գործակալությունը համագործակցում է Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի հետ (ALDA), այն գործում է որպես հիմնադրամ,կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: ՏԺԳ-ն միջազգային գործընկերներ ունի Ֆրանսիայից եւ Իտալիայից, որոնք կցուցաբերեն ֆինանսական աջակցություն`տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Առաջիկայում կմշակվի նաեւ ՏԺԳ գործողությունների ծրագիրը:
Է. Երիցյանն անդրադարձավ նաեւ ԵԽ-ի հետ համատեղ Հայաստանի հինգ համայնքների` Վանաձորի, Գորիսի, Դիլիջանի, Արենիի եւ Փարաքարի համար երկարաժամկետռազմավարությունների մշակման գործընթացին: Նշվեց, որ հունիսին կազմակերպվելիք համաժողովում կներկայացվեն ռազմավարությունները եւ դրանց մշակմանմեթոդաբանությունը: Առաջարկ եղավ նաեւ օրենսդրական փոփոխությունների միջոցով համայնքների համար երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը սահմանելորպես համայնքապետերի պարտադիր լիազորություն:
Նիստում անդրադարձ եղավ նաեւ Վայոց Ձորի մարզում աշնանը կայանալիք «Արենի» գինու փառատոնի կազմակերպիչների թվում նաեւ ՏԿՆ-ի ընդգրկմանը, ինչպես նաեւհամայնքներում զբոսաշրջային ծրագրերի համակարգման խնդիրներին: