
Ռուսաստանի Դաշնության վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասված է.«Հարգելի Տիգրան Սուրենի,
Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար:
Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և ի շահ Անդրկովկասում անվտանգության ուկայունության ամրապնդման:
Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: