Ռուս զինվորականներն արդեն մշակել են գործողությունների պլան Իրանի դեմ պատերազմի դեպքում

Ռուս զինվորականներն արդեն մշակել են գործողությունների պլան Իրանի դեմ պատերազմի դեպքում

PanARMENIAN.Net - Ռուս զինվորականներն արդեն մշակել են գործողությունների պլան Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում: ՌԴ գլխավոր շտաբը ենթադրում է, որ Թեհրանի դեմ ռազմական գործողությունները կսկսվեն այս ամռանը:

Ռուսաստանը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելուն: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսին» Մոսկվայում իրազեկ աղբյուրը, ռուսական գերատեսչություններում արդեն կա պլան իրադարձությունների նման զարգացման դեպքում: «Այո, նման պլաններ կան: Եվ պլաններն արդեն մշակվել են»,- հայտարարել է աղբյուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---