Իրանը դեմ կլինի Վաշինգտոնի կողմից առաջարկված ցանկացած պլանի սիրիական կարգավորման վերաբերյալ

Իրանը դեմ կլինի Վաշինգտոնի կողմից առաջարկված ցանկացած պլանի սիրիական կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իրանը վճռականորեն կառարկի ԱՄՆ կողմից առաջարկված ցանկացած պլանի սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական Մեշհեդ քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը միշտ կպաշտպանի Սիրիային, որպեսզի պահպանի իսրայելական ռեժիմին դիմադրելու առաջնային գիծը»,- ասել է նա և իր երկրի լիակատար աջակցությունը հայտնել սիրիական իշխանություններին ու հայտարարել «Սիրիայի ներքին գործերին արտաքին ուժերի ցանկացած միջմատության» անթույլատրելիության մասին:

«Մենք սատարում ենք Սիրիայում սկսված բարեփոխումներին, դրանք պետք է շարունակվեն»,- ասել է Համենեին, հաղորդում է Ֆարս գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---