Արամ Մանուկյան. Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը լարված և աննախադեպ է լինելու

Արամ Մանուկյան. Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը լարված և աննախադեպ է լինելու

PanARMENIAN.Net - Հայոց համազգային շարժման վարչության ղեկավար Արամ Մանուկյանը` բացելով ՀԱԿ-ի հանրահավաքը, ընդգծել է, որ Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը «լարված և աննախադեպ է լինելու»:

Ըստ նրա, դեռևս երբեք Հայաստանում այնպես չի եղել, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի նախադրայլ հանդիսանային. «Հայաստանում դեռևս երբեք իշխանափոխության նման անհրաժեշտություն չի եղել»:

Մանուկյանի խոսքով, ներկայումս ժողովուրդը բաժանվել է 2 մասի` մի մասը պայքարում է իր իրավունքների համար, մյուսը`հիաստափվելով, լքում է երկիրը:

«Մեր նպատակն է ոչ միայն քաղաքական հաղթանակը, այլ նաև այնպիսի Հայաստանի ստեղծումը, որը մեկնածներին կվերադարձնի Հայաստան»,-ընդգծել է նա:

Մանուկյանն ընդգծել է, որ սա պրոպագանդա հետապնդող հանրահավաք չէ, քանի որ մինչև ապրիլի 8-ը պրոպագանդան արգելվում է, սա «սա տեղեկատվական հանրահավաք է»:

Հիմա Արամ Մանուկյանը ներկայացնում է ՀԱԿ-ի թեկնածուներին, ովքեր մեծամասնական համակարգով են մասնակցում ընտրություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---