Առողջապահական EXPO-ն կնպաստի միջազգային փորձի փոխանակմանն ու ներդրմանը

Առողջապահական EXPO-ն կնպաստի միջազգային փորձի փոխանակմանն ու ներդրմանը

PanARMENIAN.Net - Մոսկվայի տանն այսօր բացվեց «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2012» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունն և LOGOS EXPO Center ընկերությունը:

Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ողջունեց ցուցահանդեսի անցկացման գաղափարը, հույս հայտեց, որ այն կօգնի առողջապահական ոլորտում նոր կապերի հաստատմանը, միջազգային փորձի փոխանակմանն ու ներդրմանը:

Ցուցահանդեսին, որը կտևի մարտի 30-ից ապրիլի 1-ը, ներկայացված են մի շարք արտասհմանյան ընկերութուններ: Դա ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, և ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:

Կարմիր ժապավենը կտրելուց հետո այցելուները հնարավորություն ստացան Մոսկվայի տան երկու հարկերում տեղակայված 40-ից ավել տաղավարներից տեղեկանալ բժշկական ուղվածությամբ տեղական և արտասհմանյան մի շարք խոշոր ընկերությունների արտադրանքներին:

Մեծ էր հետաքրքրությունը նիտարեցնող միջոցներ և բժշկական սարքավորումներ առաջարկող տաղավարների մոտ, որտեղ այցելուները հնարավորություն ունեին անվճար խորհրդատվություն ստանալ, հետազովել նորագույն սարքավորումներով: Ցուցահանդեսի այցելուներից Մարիետտա Պողոսյանը նշեց, որ իրեն հետաքրքրեց Նոր Զելանդական ընկերության առաջարկած դեղամիջոցնեը. «Ինձ ավելի հետաքրքրում են մեղրից և մեղրամոմից պատրաստաված բնական դեղամիջոցները»:

EXPO-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել վարպետաց դասեր, վիդեոցուցադրություններ, կլոր սենաններ, սեմինարներ, որոնք հնարավորություն կտան լսել բժշկության ոլորտում առաջատար մասնագետներրի կարծիքներ, խորհուրդներ, տեղական առողջապահության ոլորտում խնդիրների լուծման ուղիներ:

EXPO-ն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ինչպես նաև ոլորտում աշխատող մասնագետների այցելությանը:

Ցուցադրության ընթացքում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը կկազմակերպի բժշկական կոնֆերանս, որը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանն ու ցուցահանդեսի մասնակիցների միջև տվյալների փոխանակմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---