Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ընտրություններում իր հաղթանակը կօգնի Ալեքսանյանին «բուժվել խրոնիկ «հիվանդությունից»

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ընտրություններում իր հաղթանակը կօգնի Ալեքսանյանին «բուժվել խրոնիկ «հիվանդությունից»

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ՀԱԿ հանրահավքում, որն այժմ ընթանում է Երևանում Ազատության հրապարակում, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իշխանությունը համեմատել է աճպարարների հետ, ովքեր «սև ցիլինդրներում մկանը վերածում են թմբուկի, իսկ հետո պնդում են, որ մուկը դարձել է թմբուկ»: Բացի դրանից, Փաշինյանն ուշադրություն է դարձրել նրան, որ ՀՀԿ-ն հավաստիացրել է, որ նրա ցուցակում չեն լինի ձեռնակատերեր և մականուններով մարդիկ, իսկ հետո սկսել է ընթերցել պատգամավորների այն թեկնածուների անունները, ովքեր մտել են ՀՀԿ ընտրացուցակ:

Փաշինյանը նաև դիմել է թիվ 7 ընտրատարածքում իր հակառակորդ Սամվել Ալեքսանյանին, նշելով, որ եթե վերջինն այդքան ժամանակ մասնակցել է խորհրդարանական աշխատանքին, բայց շատ է բացակայցել, ապա դա կասկածելու տեղիք է տալիս:

Միաժամանակ, նրա տեղեկություններով, Ալեքսանյանը ներկայացրել է բժշկական տեղեկանք, ինչը, Փաշինյանի կարծիքով, նշանակում է, որ նա հիվանդ է վտանգավոր խրոնիկ հիվանդությամբ և հեգնանքով նշել, որ «հաղթելով ես հնարավորություն կտամ Ալեքսանյանին բուժվել «հիվանդությունից»:

Նա նաև հայտարարել է, որ եթե «հասարակական, քաղաքական, իսկ երբեմն նույնիսկ պետական գործիչը, ինչպիսին ներկայացնում է Սամվել Ալեքսանյանին Սերժ Սարգսյանը, վախենում է տեսախցիկներից և այդ պատճառով չի ցանկանում մասնակցել հեռուստաբանավեճերի, ապա նա Ալեքսանյանին բանավեճի կհրավիրի թիվ 7 ընտրատարածքի բակերում»:

10  30.03.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---