26 մարտի 2004 - 21:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Այսօր Երեւանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեջը քննարկել են Հարավային Կովկասում ձեւավորված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանի խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Վ.Օսկանյանն ու Արմիթեջն
գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների արդի մակարդակից: Նրանք համակարծիք էին, որ զարգացած երկկողմ շփումները պետք է խթանվեն ավելի խորացված քաղաքական երկխոսությամբ: Նշենք, որ այսօր եւեթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ը Երեւանից կմեկնի Բաքու: