Լևոն Զուրաբյան. Այսօր մենք նոր պայքար ենք սկսում նոր Հայաստանի համար

Լևոն Զուրաբյան. Այսօր մենք նոր պայքար ենք սկսում նոր Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «Այսօր մենք նոր պայքար ենք սկսում նոր Հայաստանի համար»,- հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում:

Իր ելույթում նա ներկայացրել է ծրագիրը, թե ինչպես է ՀԱԿ-ը պայքարելու խորհրդարանական ընտրություններում: Նրա խոսքով, ՀԱԿ-ն ունի 4000 վստահված անձինք, յուրաքանչյուր ընտրատարածքում՝ 2-ական հոգի, որոնցից մեկը ներկայացնելու է ՀԱԿ ցուցակը, մյուսը՝ մեծամասնական թեկնածուին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մարտի 22-ին ԿԸՀ է ներկայացրել իր ընտրացուցակը, կազմված 120 հոգուց, որը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հետևում են Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

10  30.03.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---