Արամ Մանուկյանը նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը 30 մարտի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Երևանում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը: «Անտարբեր քաղաքացիներ չպետք է լինեն»,- ընդգծել է նա: Մանուկյանն անդրադարձել է նաև 10-րդ ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանին գրանցելուց իշխանությունների հրաժարվելուն: Նրա խոսքով` որքան իշխանությունները ոչ խելամիտ քաղաքականություն են վարում, այնքան մեծ ատելություն են առաջացնում ժողովրդի մեջ, որը սիրում և հարգում է Սուքիասյանին: Խաչատուր Սուքիասյանն իր հերթին հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել ժողովրդին այն աջակցության համար, որը իրեն ցուցաբերել են վերջին տարիներին` ընդգծելով, որ նրան միշտ ընդունել է որպես սեփական ընտանիք: Նա ընդգծել է, որ թեև իրեն չգրանցեցին, ինքը կգործադրի իր բոլոր ուժերը երկրին անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Ընդդիմադիր օլիգարխ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մայրաքաղաքի 10-րդ միամանդատ ընտրատարածքում: Սուքիասյանին մերժել էին նրա թեկնածության գրանցման հարցում այն պատճառով, որ նա վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել Հայաստանի տարածքում: Հարկ է նշել, որ նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |