26 մարտի 2004 - 21:33 AMT
ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ XVI ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
Մարտի 23-ին Իրանի Իսֆահան քաղաքում ավարտվեցին իրանահայերի XVI գարնանային սպորտային խաղերը: Այս խաղերում, որոնք նվիրված էին հայերի Ջուլֆայում վերաբնակեցման 400-ամյակին, մասնակցեցին ավելի քան 300 մարզիկներ Իրանի բոլոր նահանգներից: Ինչպես տեղեկացնում է «ԻՌՆԱ» գործակալությունը, կայացել են բասկետբոլի, ֆուտբոլի եւ թեթեւ ատլետիկայի մրցումներ: