ՀԱԿ-ը ԿԸՀ-ին կոչ է անում վերացնել ՀՀԿ կատարած խախտումները

ՀԱԿ-ը ԿԸՀ-ին կոչ է անում վերացնել ՀՀԿ կատարած խախտումները

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, որում մատնանշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անժամանակ քարոզչական գործունեությունը: ՀԱԿ-ի ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի անունից նամակում նշվում է, որ ՀՀԿ-ն, նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, Հայաստանի ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը:

«Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով` ՀԱԿ-ը կոչ է անում օրենքով սահմանված ժամկետում վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր ենք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով»,- ասվում է նամակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---