Շախմատի տղամարդկանց ԵԱ 10-րդ տուրում երկու հայ շախմատիստներ հաղթանակ են տարել

Շախմատի տղամարդկանց ԵԱ 10-րդ տուրում երկու հայ շախմատիստներ հաղթանակ են տարել

PanARMENIAN.Net - Պլովդիվում ընթացող Շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 10-րդ նախավերջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երկուսը: Արման Փաշիկյանը հաղթել է Վլադ-Կրիստիանու Ջիանուին (Ռումինիա), իսկ Վլադիմիր Պողոսյանը հաղթել է Նաիմ Սահիտին:

Վլադիմիր Հակոբյանը Լաուրենս Ֆրեսինեից (Ֆրանսիա) կրած պարտությունից հետո նահանջել է 22-րդ տեղը: Առաջնության առաջատարը Ֆրեսինեն է 8 միավորով:

Գաբրիել Սարգսյանը միավորները կիսել է Իլդար Խայրուլինի (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանը՝ Նիկլաս Խուսչենբետի (Գերմանիա) հետ: Ոչ ոքի են ավարտվել նաև Ռոբերտ Հովհաննիսյան-Մատեյ Սեբենիկ (Ռուսաստան), Հովհաննես Գաբուզյան-Նիկիտա Մայորով (Բելառուս), Հրանտ Մելքումյան-Դարիուս Սուիերց (Լեհաստան) պարտիաները:

Սամվել Տեր-Սահակյանը զիջել է Միշել Գոդենին (Ֆրանսիա), Տիգրան Պետրոսյանը՝ Բաադուր Ջոբավային (Վրաստան), Սերգեյ Մովսիսյանը՝ Եվգենի Նայերին (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---