31 մարտի 2012 - 11:13 AMT
Մարին Չիլիչ. Արգենտինայի հետ ծանր է խաղալը, սակայն մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի

Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը իր կարծիքն է հայտնել Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում կայանալիք Արգենտինայի ու Խորվաթիայի հավաքականների խաղի մասին: Խաղը կկայանա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում:

«Դա աներևակայելի զգացուղություն է, երբ դուրս ես գալիս խաղալու քո հավաքականի համար Դևիսի գավաթում: Դա մեծ պատասխանատվություն է»,-Չիլիչի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն:

Խորվաթ թենիսիստը խոստովանել է, որ առաջին շրջանում չկարողացավ մասնակցել վնասվածքի պատճառով և այժմ անհամբեր սպասում է հաջորդ խաղին: «Արգենտինայի հետ նրա տարածքում ծանր է խաղալը, սակայն մենք կարող են հաղթել ցանկացած մրցակցի: Իմ համար սա կլինի առաջին արտագնա խաղը 2007թ. ի վեր, երբ մենք Ուիմբլդոնում խաղացինք Մեծ Բրիտանիայի հետ: Սա ինձ համար նոր փորձ կլինի: Մենք խաղալու ենք Հարավային Ամերիկայում, որտեղ արգենտինացիները կզգան տրիբունաների մեծ աջակցությունը:

Չիլիչը գտնում է, որ Արգենտինան շատ ուժեղ է, քանի որ նրա կազմում խաղում են Խուան Մարտին Դել Պոտրոն և Դավիթ Նալբանդյանը: «Արգենտինայի հետ ծանր է խաղալը, սակայն մենք կարող են հաղթել ցանկացած մրցակցի»,-ասել է Չիլիչը: