Հարի Փոթերի մասին ֆիլմերի դեկորացիաներով տաղավարը կվերածվի թանգարանի

Հարի Փոթերի մասին ֆիլմերի դեկորացիաներով տաղավարը կվերածվի թանգարանի

PanARMENIAN.Net - Warner Bros կինոընկերությունը մարտի 31-ին հանրության համար կբացի Լոնդոնի արվարձանում գտնվող Հարի Փոթերի մասին ֆիլմերի դեկորացիաներով տաղավարը, որտեղ 10 տարի նկարահանվել է ֆիլմը:

Ստուդիան 100 մլն ֆունտ ստերլինգ է ներդրել, դեկորացիաները Լիվսդենում զբոսաշրջային թանգարանի վերածելու համար:

Ամենահետաքրքիր ցուցանմուշը ֆանատների համար խոստանում է դառնալ ամրոցի պատճենը, որտեղ գտնվում էր Հոգվարթս մագիայի դպրոցը: Բնականաբար, դա փոքրացված մակետն է, սակայն հենց այն է նկարահանվել կինոյում և սկաներների միջոցով վերածվել այն պատկերի, որ տեսել է հանդիսատեսը:

Ենթադրվում է, որ ամեն օր այն կայցելի շուրջ վեց հազար մարդու, հայտնում է newsru.com-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---