31 մարտի 2012 - 12:50 AMT
Տիգրան Ուրիխանյանն իր դեմ ուղղված հրապարակումների ետևում տեսնում է «մրցակցությունից վախեցող, թույլ մարդկանց»

«Խոլերայի ճիրաններում հայտնված Էժեն Սյուի «Ագասֆերի» հերոսների նման, որոշ ԶԼՄ-ներ հայտնվել են ստի ճիրաններում, որից հիմա պետք է դուրս գան»,-լրագրողներին է հայտարարել Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, «շատերը չեն ցանկանում, որ ԱԺ-ում հայտնվեն կրթված մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել»:

Այն հարցին, թե «ում ականջներն է նա տեսնում այդ հրապարակումների ետևում», Ուրիխանյանը պատասխանել է, որ այդ հրպարակումների ետևում ոչ թե քաղաքական ուժեր են, այլ «մրցակցությունից վախեցող, թույլ մարդիկ», այդ հրապարակումները բացատրելով անձնական դրդապատճառներով:

ԲՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ նրանք աշխատում են հանուն պետական շահի, «ծառայելով պետությանը, օգտագործելով մեր կադրային հնարավորությունները, մենք հավակնում ենք պետական աշխատատեղերի», նշանակում է, նրանք, ովքեր դեմ են դրան, հակապետական դիրքորոշում ունեն:

Իր հերթին Վահան Բաբայանը կարևորեց Աժ ընտրությունները, քանի որ ընտրությունները կանխորոշում են Հայաստանի առաջիկա 5 տարիների ապագան: Նա նաև մեկնաբանել է ԲՀԿ համամասնական ընտրացուցակը՝ նշելով, որ այն հիմնված է կուսակցության սկզբունքների ու ծրագրերի վրա, մասնավորապես ցուցակի 30 տոկոսը երիտասարդներ են:

Ըստ նրա, դա ցույց է տալիս կուսակցության նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին և «այսօր փաստորեն, երիտասարդությունն ակտիվ մասնակցություն է ունենալու խորհրդարանական ընտրություններին, և, ինչու ոչ, վաղն աշխատելու է ԱԺ-ում»: