31 մարտի 2012 - 13:04 AMT
Պաղեստինի պատվիրակությունը մտադիր է Իսրայելի վարչապետին փոխանցել Մահմուդ Աբասի նամակը

Բարձրաստիճան պաղեստինյան պատվիրակությունը մտադիր է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի նամակը և սպասում է հանդիպման վերաբերյալ համաձայնության:

Պատվիրակության կազմում կընդգրկվեն ՊԱՎ վարչապետ Սալամ Ֆայադը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Սաիբ Օրեյկատը և նույն կազմակերպության քարտուղար Յասիր Աբեդ Ռաբբոն:

Ըստ աղբյուրի, մինչ օրս Նեթանյահուն պաշտոնապես չի հրաժարվել հանդիպումից, սակայն չի էլ հստակեցրել, թե երբ այն կլինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին: