31 մարտի 2012 - 13:24 AMT
Դարիուշ Միխալչևսկի. Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ

«Վիլշևսկին հոյակապ մարզիկ է: Արթուրը չպետք է թերագնահատի նրան: Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ, քանի որ նա ֆիզիկապես զիջում է ներկայումս առաջին դիրքերում գտնվող բռնցքամարտիկներին»,- ասել է գերմանացի բռնցքամարտիկ Դարիուշ Միխալչևսկին, հաղորդում է boxingscene.com-ը:

Մարտի 31-ին Քիլ քաղաքում կայանալիք Արթուր Աբրահամ – Պյոտր Վիշնևսկի (Լեհաստան) մենամարտի նախօրեին Միխալչևսկին հայտնել է, որ լեհ բռնցքամարտիկը մեծ խնդիրներ կստեղծի Աբրահամի համար:

Սա հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն է լինելու 2012 թվականին: Հունվարին Օֆֆենբուրգում (Գերմանիա) Աբրահամը հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Պաբլո Ֆարիասին: