
Սիրիայի կառավարությունը ենթադրում է, որ վերջ է տվել իշխանությունը տապալելու ընդդիմության փորձերին:
Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին հայտարարել է, որ իր կարծիքով, ներկա պահին պայքար է ընթանում «կայունություն ապահովելու» համար: Նա նաև նշել է, որ սիրիական բանկը կհեռանա երկրի քաղաքներից միայն այն ժամանակ, երբ կհաստատվի խաղաղություն և անվտանգություն:
ՄԱԿ-ը պնդում է, որ նախագահ Բաշար Ասադի կառավարման դեմ ապստամբության ընթացքում սպանվել է ավելի քան 9 հազար մարդ: