31 մարտի 2012 - 14:38 AMT
Ապրիլի 22-ին հազարավոր մարդիկ Նյու Յորքում կհարգեն ցեղասպանությունների զոհերի հիշատակը

Ապրիլի 22-ին հազարավոր մարդիկ՝ հայեր, հրեաներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում և կհարգեն Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոսթի զոհերի հիշատակը, գրում է Gazzette-ը: Միջոցառման մասնակիցները կհարգեն Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից բնաջնջման ենթարկված գրեթե 2 մլն հայերի, ինչպես նաև նացիստների կողմից ոչնչացված մոտ 6 մլն հրեաների հիշատակը: