Կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը

Կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին:

«Սիրիական բանակը միայն պաշտպանում է քաղաքացիական բնակչությանը, որը երկար ժամանակ ստեղծված իրավիճակի գերին է: Զինվորականները բոլորովին ուրախ չեն նրա համար, որ մինչև հիմա մնում են քաղաքների բնակելի թաղամասերում, բայց նրանք կլքեն դրանք միայն այն ժամանակ, երբ կվերականգնվի անվտանգությունը»,- ասել է Մակդեսին: Նա նշել է, որ զորքերի դուրս բերումը կիրականացվի առանց նախնական պայմանների: Դրանով հանդերձ հասկացնել է տվել, որ Դամասկոսը մտադիր չէ հրադադարի մասին բանակցություններ սկսել ապստամբների հետ, ինչը պահանջում է համաշխարհային հանրությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---