31 մարտի 2012 - 16:57 AMT
Մարկո Հուք. Արթուր Աբրահամը Վիլշևսկուն կհաղթի նոկաուտով

Առաջին ծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Մարկո Հուքը խոստովանել է, որ Պյոտր Վիլշևսկին Արթուր Աբրահամի հետ մենամարտում շանս չունի:

«Այդ մենամարտը շատ լարված է լինելու: Բայց կարծում եմ, որ ցանկացած դեպքում Արթուրը կհաղթի, քանի որ շատ ավելի ուժեղ է իր հակառակորդից: Իսկ Վիլշևսկին շանս չունի, մենամարտն ավարտվելու է նոկաուտով հօգուտ Արթուրի»,- ասել է Հուքը, հաղորդում է sportbox.ru-ն:

Բռնցքամարտիկը նշել է, որ երկրորդ միջին քաշային կարգում Աբրահամը բացասական փորձ է ձեռք բերել և դեռ պետք է հաստատվի այդ կարգում:

Աբրահամ – Վիլշևսկի մենամարտը տեղի կունենա մարտի 31-ին Քիլ քաղաքի «Sparkassen» արենայում: