Էրդողանը կոչ է արել բոլոր երկրներին միավորվել Բաշար Ասադի դեմ

Էրդողանը կոչ է արել բոլոր երկրներին միավորվել Բաշար Ասադի դեմ

PanARMENIAN.Net - Անթույլատրելի է, որ Ասադը շարունակի իշխել, կիրակի «Սիրիայի բարեկամներ» խմբի կոնֆերանսի բացմանը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Trend-ը` հղելով TRT Haber հեռուստաալիքը:

Ըստ նրա, «սեփական քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառող ռեժիմը լեգիտիմ չէ»: Էրդողանը կոչ է արել բոլոր երկրներին «միավորվել և Ասադի ռեժիմի դեմ կոնկրետ քայլերով հանդես գալ»:

Ստամբուլում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսը:

Նախորդ տարվա մարտից Սիրիայում չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տարածած տվյալների համաձայն երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 9000, ավելի քան 200 հազար մարդ դարձել է փախստական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---