Հայ երաժշտասերները կունկնդրեն Պագանինիին պատկանած Ստրադիվարիուսի գործիքների հնչյունները 1 ապրիլի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ նշել էինք, ապրիլի 3-ին Երևանում ելույթ է ունենալու «Տոկիո» լարային քառյակը: «Աշխարհի լավագույն կամերային խումբը» կբացի «Երևանյան Հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հայ երաժշտասեր հանրությունը կունկնդրի մեծն Պագանիի միանգամից չորս գործիքների հնչյունները, որոնք պատրեստել է ոչ պակաս հռչակավոր Ստրադիվարուսը: Պագանինին 17-18-րդ դարերում պատրաստված գործիքները(ջութակները՝ 1680 և 1727, ալտը՝ 1731, և թավջութակը՝ 1736 թվականներ) գործիքները ձեռք է բերել 19-րդ դարում: Պագանինին ունի բազմաթիվ ստեղծագործություններ, հենց այդ գործիքների վրա գրած: Գործիքները ձեռք են բերել Ճապոնիայի «Նիպոն» երաժշտական հիմնադրամը Վաշինգտոնի «Քորքորան» արվեստի պատկերասրահից և տվել այն աշխարհի լավագույն երաժիշտներին: Խումբը կազմավորվել է 1969 թ-ին: Խմբի այսօրվա անդամները` ջութակահարներ Մարտին Բիվերը և Կիկուեի Իկեդան, ալտահար Կազուհիդե Իսոմուրան և թավջութակահար Քլայվ Գրինսմիթը պահպանում են քառյակի 43 տարվա լավագույն ավանդույթները, համագործակցում աշխարհի լավագույն երաժիշտների և կոմպոզիտորների հետ, ձայնագրում բազմաթիվ սկավառակներ: Հիմնականում ձայնագրվել են Բեթհովենի, Մոցարտի և Շուբերտի ստեղծագործությունները: Քառյակի ելույթը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |