
Սիրիական իշխանությունները բացասաբար են պատասխանել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` կրակն առաջին դադարեցնելու առաջարկին, կիրակի հաղորդել է Ասսոշիեյթիդ Պրեսսը:
Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին հայտարարել է, որ կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը:
Դամասկոսի հայտարարությունը հնչել է հրադադարի ծրագրին կառավարության համաձայնությունից մի քանի օր անց: Նախօրեին Սիրիայի ԱԳՆ հայտարարել էր, որ սիրիական կառավարությունը տապալելու ընդդիմության փորձերը ձախողվել են:
Ստամբուլում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանս:
Սիրաիայում մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով երկրում զոհերի թիվը գերազանցում է 9000, իսկ 200 հազար քաղքաքացիներ փախստականի կարգավիճակում են: