Նորվեգիայի արյունալի ջարդերի հեղինակ Անդրես Բրեյվիկը ժամանակին մտածել է Օբամայի վրա համահափորձի մասին

Նորվեգիայի արյունալի ջարդերի հեղինակ Անդրես Բրեյվիկը ժամանակին մտածել է Օբամայի վրա համահափորձի մասին

PanARMENIAN.Net - Նորվեգացի Անդրես Բրեյվիկը, ով մեղադրվում է 2 ահաբեկչությունների կազմակերպման մեջ, մտադիր էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա մահափորձ իրականացնել` 2009թ Օսլոյում նրան Նոբելյան մրցանակ հանձնելու ժամանակ, հաղորդում է նորվեգական «Դագբլադետ» պարբերականը իր կայքում` հղելով մեղադրյալի հարցաքննության`իրեն հայտնի դարձած մանրամասները:

Ինչպես պնդում է պարբերականը, Բրեյվիկն, իբրև թե, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ մահափորձը կլիներ խորհրդանշական` ուղղված ոչ թե կոնկրետ Օբամային, այլ հաստատությանն ու իրադարձությանը, քանի որ Նոբելյան մրցանակը, ըստ նրա, շնորհվում է, որպես կանոն, ձախ հայացքների տեր գործիչներին, իսկ Բրեյվիկն իրեն կոչում է «եվրոպական հակամարքսիստ»:

Պարբերականը հավելում է նաև, որ Բրեյվիկը ոստիկանությանը հայտնել է, որ մտածել է նախագահի մահափորձի տարբեր ձևերի մասին` սկսած ավտոմեքենայի պայթյունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---