1 ապրիլի 2012 - 17:40 AMT
Պետեր Վիլշևսկու հետ հանդիպումից հետո, Արթուր Աբրահամը բուժզննում է անցել

Արթուր Աբրահամը, Եվրոպայի WBO վարկածով չեմպիոնի կոչմանն արժանանալուց հետո, չի մասնակցել մամլո ասուլիսին, քանի որ մենամարտից հետո ուղարկվել է բուժզննման:

«Արթուրն ուղարկվեց բժշկի մոտ, քանի որ մենք հաստատ համոզված չէինք, որ նա ականջի հետ կապված խնդիրներ չունի: Կասկածներ կային, որ նրա թմբկաթաղանթը պատռվել էր: Մենամարտից հետո մարզիկը անհարմարություն և ցավ էր զգացել»,-ասել էր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները:

Վեգները նաև գնահատել է ռինգում Աբրահամի գործողությունները: Նրա համար կարևորը մենամարտի` հաղթանակով ավարտն է: