Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջորդ Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է ստացել

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջորդ Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է ստացել

PanARMENIAN.Net - Պլովդիվում (Բուլղարիա) ավարտվեց շախմատի Եվրոպայի առաջնությունը: Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոն, ով 11 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր: Երկրորդ տեղում Լորան Ֆրեսսինեն է (Ֆրանսիա) 8 միավորով, իսկ երրորդում` Մաքսիմ Մալախովը (Ռուսաստան) նույնպես 8 միավորով:

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս 8 միավոր էր վաստակել, սակայն լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է 12-րդ տեղը և հաջորդ Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք ստացել: Գաբրիել Սարգսյանը 31-րդ տեղն է զբաղեցրել, Հրանտ Մելքումյանը` 40-րդ, Տիգրան Պետրոսյանը` 52-րդ, Զավեն Անդրիասյանը` 62-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 74-րդ, Արման Փաշիկյանը` 94-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 95-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 113-րդ, իսկ Հովհաննես Գաբուզյանը` 156-րդ և լրացրել է միջազգային գրոսմայստերի նորման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---