Լույս է տեսել Իրանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների մասին պատմող գիրքը

Լույս է տեսել Իրանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների մասին պատմող գիրքը

PanARMENIAN.Net - Լույս է տեսել Հայակական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմանդիր նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի «Արտազի երեք վանքերը» գիրքը: Գրքում ներառված են UNESCO-ի ցուցակում ընդգրկված Իրանի ամենահայտնի երեք ` Ծոր-Ծորի սուրբ Աստվածածին, Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Ստեփանոս Նախավկա հայկական վանքերը: Հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մամլո ասուլիսում նշեց, որ Իրանի նման իսլամական երկիրը շատ մեծ հոգատարությամբ է պահպանում հայկական բոլոր հուշարձանները: Նա հատուկ նշեց Ծոր-ծորի սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառավարության հրամանով տեղափոխվել է ոչ շատ հեռու մի տարածք, քանի որ այդտեղ պետք է կառուցվեր ջրամբար: «Երեք ամսով կառավարությունը դադարեցրեց ջրամբարի կառուցումը, այդ ընթացքում քար առ քար համարակալվեցին բոլոր քարերը, և ավելի ապահով վայրում վերականգնվեցին ամբողջովին նույնությամբ»,-ասաց Կարապետյանը: Նա նաև նշեց, որ եկեղեցին վերականգնման կարիք ուներ, և վերականգնվել է իր նախնական տեսքով:

Գրքում ներկայացված են նաև արձանագրությունների վերծանություններ, որոնց մեծ մասը հրատարակվում է առաջին անգամ: Կան նաև մանրամասն ճարտարապետական չափագրումներ` կտրվածքով, ճակատով: Գրքի սկզբում տեղադրված է նաև քարտեզ, որտեղ նշված են վանքերի տեղերը:

Գիրքը լույս է տեսել 700 տպաքանակով և հայերեն լեզվով: Գրքի անգլերեն թարգմանության աշխատանքներն արդեն սկսվել են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---