«Գևորգյան մարտարվեստի դպրոցը» հրավիրում է ռազմահայրենասիրական դաստիարակության մասին քննարկման

PanARMENIAN.Net - «Անի պլազայի» Նաիրի սրահում ապրիլի 3-ին՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա «Ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումները» թեմայով խորհրդաժողով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Գևորգյան մարտարվեստի դպրոցից` միջոցառման նպատակն է քննարկել և մշակել ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումների տարբերակ, որի շուրջ հնարավոր կլինի ձևավորել միասնական հայեցակարգ:

Խորհրդաժողովին մասնակցելու են հասարակական կազմակերպություններ, մշակութային և կրթական կենտրոններ ներկայացնող շուրջ 100 անձինք, ինչպես նաև ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-կենտրոնի նախագահ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, «Միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնի» փոխնախագահ Արեգ Թադևոսյանը և այլք:

Կազմակերպիչն է ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տանը գործող «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---