3 ապրիլի 2003 - 00:04 AMT
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության 88-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիր: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Հայ դատի հանձնախումբը, գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 25-ին Նյու Յորքի քաղաքային խորհրդի շենքում: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես կգա Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն պրոֆեսոր Իսրայել Չերնին, որը մի շարք հետազոտություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ: Սպասվում են նաեւ ՄԱԿ-ի օտարերկրյա առաքելությունների, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները: