2 ապրիլի 2012 - 16:45 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. թանկարժեք մետաղների պետական գները աճել են

ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 02.04.2012-08.04.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության`ՈՍԿԻ` գնման գին` 19313.55 (+365.97), բացթողնման գին` 20992.99 (+397.79), ԱՐԾԱԹ` գնման գին` 374.13 (+6.88), բացթողնման գին` 406.66 (+7.48), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18986.51 (+138.86), բացթողնման գին` 20637.51 (+150.93), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7590.29 (-250.7), բացթողնման գին` 8250.32 (-272.5):