30 մարտի 2004 - 19:57 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐ ՄՈՏ ԱՄՆ ՄՈԲԻԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
Ադրբեջանի ղեկավարությունն արդեն համաձյնվել է իր տարածքում ԱՄՆ մոբիլ ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական գիտական կենտրոնի ավագ սպա Ուզեիր Ջաֆարովը: Նրա խոսքերով` Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջերս ԱՄՆ կատարած այցը, ամերիկյան բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների այցերը Բաքու վկայում են այն մասին, որ մոտ ժամանակներս ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ կթեւանցի նոր զարգացման փուլ: «Ամենայն հավանականությամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներից, ԱՄՆ-ն առաջնային նշանակություն է տալիս Ադրբեջանին»,- ասել է Ու.Ջաֆարովը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ոչ ոք չի պատրաստվում «մեր փոխարեն ազատագրել մեզանից զավթած տարածքները»: Ջաֆարովի կարծիքով` միայն ազգային բանակի գիտելիքներն ու մարտունակությունը թույլ կտան լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը «մեր օգտին, առանց մեծ կորուստների»: