Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը

Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին պաշտոնապես բարձր գնահատական ՀՀ և Ադրբեջանի նախագահները տվել են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, երկու նախագահների հայտարարությունները հստակորեն ներկայացրել են նրանց վերաբերմունքը Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: Որոշ քաղաքական գործիչների տաքարյուն առանձին հայտարարությունները գնահատականների համար հիմք չեն ծառայում: Համանախագահներն ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը` ապացուցելով, որ հավատարիմ են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, ժողովուրդների ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներին, ընդգծել է Լավրովը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---