2 ապրիլի 2012 - 18:26 AMT
Ստրասբուրգում կայացած բարեգործական համերգի հասույթը կուղղվի Հայաստանի կարիքավոր երեխաներին

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո մարտի 31-ին Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ AMALGAMME ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթը Solidarité Protestante France Arménie և Parole sans Frontière ասոցիացիաների միջոցով ուղղվելու է կարիքավոր երեխաներին և մասնավորապես Հայաստանում Վարդաշենի Հատուկ կրթական համալիրին:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը և շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաև Ստրասբուրգի կոնսերվատորիային` համերգի կազմակերպման և մարդասիրական այս ակցիային ակտիվ և հետևողական մասնակցության համար: