2 ապրիլի 2012 - 18:29 AMT
20 ընտանիքներ ստացել են հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում և Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` որոշումները բնակիչներին է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նշել է, որ երկարամյա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում:

Երևանի Չարբախ թաղամասի և Հաղթանակ գյուղի տարածքում դեռևս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:

Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլև մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները: