Թուրքական ՌՕՈՒ մեկ ժամ շարունակ ռմբակոծել են Իրաքի հյուսիսը

Թուրքական ՌՕՈՒ մեկ ժամ շարունակ ռմբակոծել են Իրաքի հյուսիսը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմաօդային ուժերը, խախտելով Իրաքի ինքնուրույնությունը, հարված են հասցրել իրաքյան տարածքի սահմանամերձ շրջաններին: Թուրքական բանակի կործանիչները ապրիլի 1-ին հատել են Իրաքի օդային սահմանն ու մեկ ժամ շարունակ ռմբակոծել Քանդիլ շրջանի սահմանամերձ գյուղերը երկրի հյուսիսում:

Թուրքիան ՔԲԿ ահաբեկչական խմբավորման մարտիկների հետապնդման պատրվակով ավիահարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքի շրջաններին, հաղորդում է «Ինովեշչանիե»-ն:

Թուրքական բանակի օդային գրոհները մեծ վնաս են հասցրել Քրդստանի սահմանամերձ բնակիչներին` ստիպելով նրանցից շատերին լքել հայրենի բնակավայրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---