31 մարտի 2004 - 00:39 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈԲԲԻ
ԱՄՆ Կոնգրեսում գրանցվել է Ադրբեջանի աջակցության խումբ: Այդ մասին, Վաշինգթոն կատարած այցի ավարտին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նրա խոսքերով` ենթադրվում է, որ խմբում ընդգրկված կլինեն շուրջ 30 կոնգրեսական: Մոտ ժամանակներս կստեղծվի նաեւ եվրոպական ադրբեջանամետ կազմակերպություն` Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսը, որի հիմնադիր ժողովը կկայանա ապրիլի 17-18-ը Բեռլինում, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Ինչպես տեղեկացնում է Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հարցերով Պետկոմիտեն, կոնգրեսի նպատակն է առաջ տանել Ադրբեջանի շահերը միջազգային կազմակերպություններում: