Նախընտրական մրցավազքի մասնակիցները Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում (ՀՀՀ) կստանան 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ

Նախընտրական մրցավազքի մասնակիցները Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում (ՀՀՀ) կստանան 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ

PanARMENIAN.Net - Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և (կամ) հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը, նախընտրական մրցավազքի մասնակիցները Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում (ՀՀՀ) կստանան 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային ռադիոն կտրամադրի 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:

Ընդ որում, ՀՀՀ-ն ապրիլի 8-ից ապրիլի 22-ը ներառյալ կտրամադրի օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 28-ը` օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 29-ից մայիսի 4-ը` օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն ապրիլի 8-ից ապրիլի 25-ը ներառյալ կտրամադրի օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 26-ից ապրիլի 28-ը` օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով, իսկ ապրիլի 29-ից մայիսի 4-ը` օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական կուսակցություններ (Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), «Միավորված հայեր» կուսակցությունը) և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---