3 ապրիլի 2012 - 11:32 AMT
ԱՄՆ-ում կրկին ուսանողների են գնդակահարել

Յոթ հոգի զոհվել է, երեքը վիրավորվել են գնդակահարության արդյունքում: Ապրիլի 2-ին ամերիկյան Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա նահանգ) մասնավոր Քրիստոնեական համալսարանում կրակ է բացել այդ բուհի նախկին ունկնդիրը, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով օքլենդյան ոստիկանությանը: Միջադեպից կարճ ժամանակ անց հարձակվողը` 43-ամյա կորեացի տղամարդը բերման է ենթարկվել ողբերգության վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ունիվերսամում: Բերման ենթարկվելու ժամանակ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել:

Ոստիկանները ենթադրում են, որ հանցագործը միայնակ է գործել: Ականատեսների խոսքով` նա ներխուժել է լսարաններից մեկը, որտեղ դասախոսություն էր ընթանում, և անկանոն կրակ է բացել: Հանցագործության դրդապատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: