Գերի Շոուն հայտարարել է, որ Վիկ Դարչինյանն իր ժամանակվա լավագույն բռնցքամարտիկներից մեկն է

Գերի Շոուն հայտարարել է, որ Վիկ Դարչինյանն իր ժամանակվա լավագույն բռնցքամարտիկներից մեկն է

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի փրոմոութեր Գերի Շոուն ճապոնացի Շինսուկե Յամանակիի հետ մենամարտից առաջ հայտարարել է, որ WBC-ին հնարավորություն տվեց Վիկին նվաճել աշխարհի չեմպիոնի երրորդ գոտին, որի համար նրանք երախտապարտ են կազմակերպության ղեկավարությանը:

«Իր կարիերայի ընթացքում Վիկը սիրված է եղել երկրպագուների կողմից, նա իր ժամանակվա լավագույն բռնցքամարտիմներից մեկն է»,-Շոուի խոսքն է մեջբերում fightnews.com.-ը:

Նա նշել է, որ միշտ հաճելի է հետևել Դարչինյանի մենամարտերին, այս անգամ ևս նրա նպատակն է մարտն ավարտել վաղաժամ. «Բռնցքամարտի սիրահարները Ճապոնիայում հրաշալի երեկո կկարողանան վայելել»:

Վիկ Դարչինյան-Շինսուկե Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում՝ կխաղարկվի ճապոնացու չեմպիոնական գոտին WBC վարկածով:

Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում 37 մենամարտ է անցկացրել, որից 27-ը ավարտել է նոկաուտով, իսկ Յամանական՝ 15 մենամարտ, որից 11-ը նոկաուտով, նա պարտություն չի կրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---