3 ապրիլի 2012 - 12:16 AMT
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դոնեցկի «Շախտյորի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դոնեցկի «Շախտյորի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Հայ կիսապաշտպանը ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում հավաքել է 373 (43,22 տոկոս) ձայն 863-ից: Երկրորդ տեղը 114 ձայնով (13,21%) զբաղեցրել է բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն: 3-րդ տեղում է նրա հայրենակից Իլսինյոն, որը հավաքել է 106 (12,28%) ձայն:

Լավագույն ֆուտբոլիստին վերջնականապես որոշելու համար «Շախտյորը» հարցում կանցկացնի ակումբի վետերանների ու մարզական լրագրողների շրջանում: