3 ապրիլի 2012 - 12:56 AMT
Գերմանական Մագդեբուրգում կայացել է ֆուտբոլի աշխարհի ռոբոտների առաջնությունը

Գերմանական Մագդեբուրգում կայացել է ֆուտբոլի աշխարհի ռոբոտների առաջնությունը, որին մասնակցել են 12 երկրների ավելի քան 35 հավաքականնեևր: Մրցումներն անցկացվել են 4 լիգաներում:

Առաջնության գաղափարը ծնվել է Ճապոնիայում 1993թ և մրցման նպատակն է ռոբոտների թիմերի ստեղծումը, որոնք ի վիճակի կլինեն 2050թ ԱԱ-ում հաղթանակ տանել մարդկանց նկատմամբ:

Ռոբոտների ֆուտբոլային խաղերն անցկացվում են 1995թ-ից: 1997թ-ին հիմնադրվել է ռոբոտների միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան: Վերջինս էլ ամենամյա միջազգային առաջնությունների կազմակերպիչն է: