Դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով Էգմեն Բաղիշը պատիժ չի կրի Հայոց ցեղասպանության ժխտման համար 3 ապրիլի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական դատախազությունը կփակի Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու փաստով Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգմեն Բաղիշի դեմ հարուցված քրեական գործը: Գործը կփակվի Բաղիշի դիվանագիական անձեռնմխելիության պատճառով: Շվեյցարիայում Բաղիշի նկատմամբ հետաքննություն են սկսել: Գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով: Այդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվում ռասիստական հայտարարությունների համար: Մասնավորապես Դավոսի տնտեսական համագումարի ժամանակ նախարարն իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Հետաքննություն սկսելուց հետո Անկարայում Շվեյցարիայի դեսպանը ետ էր կանչվել ԱԳՆ` բացատրություններ տալու համար: «Շվեյցարիայի ԱԳՆ հետ բանակցություններից հետո, դատախազությունը եկավ այն եզրակացության, որ Բաղիշի նկատմամբ քրեական գործը պետք է փակել, քանի որ նա, լինելով ԵՄ հարցերով նախարար, Շվեյցարիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիություն ունի»,-ասվում է շվեյցարական դատախազության հայտարարությունում: Շվեյցարական իշխանությունները մի քանի անգամ իրավական քայլեր են ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր ժխտել են Հայոց ցեղասպանությունը: Առավել մեծ աղմուկ հանած գործ էր թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի գործը, ով 2007-ին տուգանվել է 3000 շվեյցարական ֆրանկով: Փետրվարին Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստինա Բրաունշվիգը խոստացել էր, որ Բաղիշի նկատմամբ հետաքննությունը մինչև վերջ կհասցնի, սակայն միևնույն ժամանակ հավելել է, որ անհրաժեշտ էր «հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Էգմեն Բաղիշն իրեն թույլ էր տվել հրապարակավ ժխտել Հայոց ցեղասպանության փաստը` կապված Ֆրանսիայի Սենատի` հունվարի 23-ին ընդունած օրինագծի ընդունման հետ: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարի ազատազրկում և 45 000 եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Դրանից գրեթե անմիջապես հետո Նիկոլյա Սարկոզին հանձնարարել է կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ մշակել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |