3 ապրիլի 2012 - 13:37 AMT
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱրմենՏելը և Visa-ն ներկայացնում են Visa Alliance կոբրենդային քարտը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ ) և Visa ընկերությունը հայտարարում են Հայաստանում Visa Alliance նոր կոբրենդային քարտի թողարկման մասին:

Նոր համագործակցության առաջարկի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները և Beeline բաժանորդները կարող են ձևակերպել կոբրենդային Visa Classic Alliance և Visa Gold Alliance դեբետային և վարկային քարտ և մասնակիցը դառնալ Beeline Bonus ծրագրին:

Հայաստանում և նրա սահմաններից դուրս գնումների և առևտրասպասարկման կենտրոններում ծառայությունների դիմաց, ինչպես նաև Ինտերնետ ցանցում կատարելով վճարումներ ՎՏԲ-ՀայաստանԲանկի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտերով, կոբրենդային ծրագրի մասնակիցները կարող են կուտակել բոնուսային միավորներ: Բոնուսները կուտակվում են Beeline բաժանորդ-կոբրենդային քարտի քարտապանի հաշվեկշռին հետևյալ հաշվարկով` 1 բոնուսային միավոր քարտով ծախսած յուրաքանչյուր 70 դրամի դիմաց:

Յուրաքանչյուր ամսվա վերջում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակված միավորները փոխանակել Beeline բջջային կապի ծառայությունների հետ`անվճար րոպեների փաթեթներով և SMS-ով, ինչպես նաև «գեղեցիկ» համարներով: Չօգտագործած միավորները չեն կորում, այդպիսով Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակել միավորներ տարվա ընթացքում և փոխանակել դրանք անհրաժեշտ ծառայությունների հետ ավելի ուշ:

Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեն ասել է, որ «սա ևս մեկ հնարավարություն է հաճախորդների համար հաղորդակցվել բանկային պրոդուկտին և ստանալ բոնուսներ»:

«Այսօր մենք «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) և Visa ընկերության հետ համատեղ հայտարարում ենք Visa Alliance կոբրենդային քարտի թողարկման մասին, որը հասցեագրված էՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների և Հայաստանում խոշորագույն բջջային օպերատորներից մեկի` ԱրմենՏել-ի բաժանորդների բազմաշատ լսարանի համար: Visa Alliance քարտի թողարկումըհերթական քայլն է ուղղված Հայաստանի բանկային շուկայում քարտային պրոդուկտների առաջխաղացմանը: Նոր կոբրենդային քարտի քարտապանները կկուտակեն բոնուսներ կատարելով անկանխիկվճարումներ ամենօրյա գնումների միջոցով, իսկ բոնուսները կվերածվեն Beeline բջջային օպերատորի ծառայությունների: Ես կարծում եմ, որ այս ծրագրի հաջողությունը դրված է իր Alliance անվան մեջ.դա նախևառաջ փորձառության և հուսալի բանկային պորդուկտների մշակման հանդեպ ինովացիոն մոտեցման, մեր հաճախորդների պահանջների ըմբռնման և Հայաստանում անկանխիկ վճարումներիզարգացման միությունն է»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության հետ համատեղ այս ծրագրի իրականացման նպատակը մեր ընկերության տեսանկյունից բջջային կապի ծառայությունից օգտվող մեր բաժանորդներիգոհունակության բարձրացումն է: Մենք ողջունում ենք նման նախաձեռնությունները, քանի որ նրանք ուղղված են ծրագրի բոլոր գործընկեր-մասնակիցների ծառայություններից օգտվող անձանցօգտին: Մենք հավատում ենք, որ մեր հաճախորդներն ըստ արժանավույն կգնահատեն մեր համատեղ նախաձեռնության բոլոր առավելությունները, իսկ կոբրենդային քարտի ակտիվ կիրառումը թույլկտա նրանց ավելի հաճախ շփվել»,- ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար` Անուշ Բեղլոյանը:

«Ժամանակակից վճարման և բջջային տեխնոլոգիաները առավել քան երբևէ համախմբում են սպառողներին ամբողջ աշխարհում, տրամադրելով հնարավորություն անհրաժեշտ վճարումները կատարելհարմար, արագ և անվտանգ ցանկացած վայրում և ցանկացած պահի, և օգնելով նրանց մնալ կապի մեջ, -նշեց ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան և Մոլդովա) Visa բիզնեսիզարգացման գծով մենեջեր` Իրինա Կամխաձեն:- Համատեղ նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի, ԱրմենՏել-ի և Visa-ի ինտեգրացիոն ջանքերը թույլ են տալիս ՎՏԲ-ՀայաստանԲանկի Visa քարտապաններին և Beeline բաժանորդներին առաջարկելու էլ ավելի շատ առավելություններ, դրանով իսկ ամրապնդելով երկու ընկերությունների հաճախորդների հավատարմությունը ևբարձրացնելով անկանխիկ վճարումների իրականացման համար Visa քարտի կիրառման մակարդակը:

Visa Classic Alliance և Visa Gold Alliance դեբետային և վարկային քարտ ձևակերպելու, ինչպես նաև կոբրենդային ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: