3 ապրիլի 2012 - 13:52 AMT
Սերժ Թանկյանն աշխատում է թվով երրորդ ձայնասկավառակի վրա

System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն աշխատում է իր երրորդ` «Խարակիրի» անունով սկավառակի վրա: Ինչպես հաղորդում է thenjunderground-ը, այն ձայնագրվելու է Serjical Strike Records և Reprise Records ստուդիաներում:

Սկավառակի բոլոր երգերի երաժշտության և խոսքերի հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը Սերժ Թանկյանն է: Սկավառակը Թանկյանի առաջին մեծ աշխատանքն է System of a Down-ի վերակազմավորումից հետո: Մինչ այդ նա շրջագայել է համերգներով և գիրք է գրել: Ալբոմի թողարկման ժամկետներն առայժմ հայտնի չեն: